ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Զենք-զինամթերքի կամավոր հանձնումը շարունակվում է

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մարտի 25-ին, ժամը 14.40-ին, բաժին է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Երևանի Էստոնական փողոցում գտնվող դաշտի դիմացի աղբամանների մոտ փամփուշտներ է թողել:
Մեկնած խումբը նշված վայրում պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերել է ինքնաձիգի տարբեր տ/չ 220 փամփուշտ և թիթեղյա տարայով զինամթերք:
 
 
***
 
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մարտի 25-ին ժամը 19.35-ին, բաժին է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի հասցեներից մեկում ինքնաձիգ է թողնում: 
Մեկնած խումբը  հայտնաբերել է 7.62 մմ տ/չ ինքնաձիգ` պահունակով՝ լիցքավորված 7.62 մմ տ/չ  17 փամփուշտով, տարբեր տ/չ 79 փամփուշտ, «ՌԳԴ-5» տեսակի նռնակ` առանց պայթուցիչի և նռնակի պայթուցիչ:
 
 
***
 
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մարտի 25-ին, ժամը 21.05-ին, բաժին է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Սարի-Թաղի սկզբնամասում՝ աղբարկղի մոտ զենք և զինամթերք է թողել:
Մեկնած խումբը նշված  վայրում հայտնաբերել է 2 պոլիէթիլենային պարկ, որի մեջ եղել է «Շմայսեր» տիպի, 9 մմ տ/չ ինքնաձիգ, «ՌԳ-5» տեսակի նռնակ` պայթուցիչով, «ՎՄԳ-Մ334» 9,8 մմ տ/չ լուսարձակիչ և տարբեր տ/չ 206 փամփուշտ:
 
***
 
Մարտի 25-ին, ժամը 13.30-ին,  ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ բաժին է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Երևանի Գյուրջյան փողոցի հասցեներից մեկում զինամթերք է թողնում: 
Մեկնած խումբը պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերել է «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, պայթուցիչ, ինքնաձիգի 2 դատարկ պահունակ և տարբեր տ/չ 222 փամփուշտ:
 
***
 
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մարտի 25-ին, ժամը 10.15-ին, բաժին է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Երևանի Ահարոնյան փողոցի հասցեներից մեկում զինամթերք է թողնում:
Մեկնած խումբը պոլիէթիլային տոպրակի մեջ հայտնաբերել է տարբեր տ/չ 75 փամփուշտ, ինքնաձիգի պահունակ, «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, պայթուցիչ, ծխագլանակ և ճայթիչ:
 
*** 
 
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մարտի 25-ին, ժամը 14.30-ին, 1961 թ. ծնված Կամո Հ.-ն կամավոր հանձնել է «ՌԳԴ» տիպի 2 ձեռքի նռնակ` 1 պայթուցիչով, «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի պահունակ`  5,45 տ/չ 30 փամփուշտներով, և  7,62 տ/չ 42 փամփուշտ։
 
***
 
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մարտի 25-ին, ժամը 19.00-ին, անհայտ քաղաքացին հեռախոսով հայտնել է, որ Վարդենիս-Երևան ճանապարհի եզրին զինամթերք է թողել:
Մեկնած խումբը հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա էր 2 նռնակի պայթուցիչ, 5,45 մմ տ/չ 160 և 7,62 մմ տ/չ 4 ինքնաձիգի, 7,62 մմ տ/չ 29 «Կարաբին» տիպի հրացանի փամփուշտներ:
 
***
 
Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մարտի 25-ին ժամը 12.00-ին, 1967 թ. ծնված  Տիգրան Օ.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի նռնակ, 1 պայթուցիչ, 5,45 մմ տ/չ 11 փամփուշտ և ինքնաշեն նռնակ։
 
***
 
Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մարտի 25-ին ժամը 12.40-ին, 1985 թ. ծնված Գագիկ Վ.-ն կամավոր հանձնել է 1 «Ֆ-2» տիպի նռնակ` պայթուցիչով, 9,6 մմ տ/չ 2, 12.7 մմ տ/չ 1,  7,62 մմ տ/չ 6, և 5,45 մմ տ/չ 63 փամփուշտ։
 
***
 
Մարտի 26-ին, ժամը 21.25-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ բաժին է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Երևանի Խ. Դաշտենցի փողոցի հասցեներից մեկում զենք-զինամթերք է թողնում: 
Մեկնած խումբը հայտնաբերել է ինքնաշեն ատրճանակ, «Ֆ-1» տիպի նռնակի նմանվող ուսումնական մակետ և ինքնաձիգի տարբեր տ/չ 167 փամփուշտ: 
 
***
 
Մարտի 26-ին, ժամը 13.05-ին ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Սարալանջ գյուղի ճանապարհին` կամրջի տակ զինամթերք կա: Մեկնած խումբը նշված վայրում հայտնաբերել է 1 արկ, ինքնաձիգի 5,45 մմ տ/չ 102 և 7,62 մմ տ/չ 26 փամփուշտ:
 
***
 
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մարտի 26-ին, ժամը 18.30-ին, 1980 թ. ծնված Արմեն Ս.-ն կամավոր հանձնել է «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ և 7,62 մմ տ/չ ինքնաձիգի 50 փամփուշտ։
 
***
 
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մարտի 26-ին, ժամը 18.45-ին, 1958 թ. ծնված Նորիկ Կ.-ն կամավոր հանձնել է ձեռքի 1 նռնակ, 1 ծխագլան, ինքնաձիգի 1 դատարկ պահունակ և ինքնաձիգի տարբեր տ/չ 100 փամփուշտ։
 
***
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մարտի 26-ին, ժամը 17.20-ին, 1950 թ. ծնված Արտաշես Հ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ-63» տիպի 16 տ/չ երկփողանի ողորկափող որսորդական հրացան։ 
 
***
 
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մարտի 26-ին, ժամը 09.45-ին, 1970 թ. ծնված Գագիկ Բ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ» տիպի 16 տ/չ ողորկափող մեկփողանի որսորդական հրացան։
 
***
 
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մարտի 26-ին, ժամը 13.40-ին, 1971 թ. ծնված Արմեն Մ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ-18» տիպի 12 տ/չ ողորկափող մեկփողանի որսորդական հրացան։
 
***
 
Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մարտի 26-ին, ժամը 14.35-ին, 1970 թ. ծնված Արմեն Ս.-ն կամավոր հանձնել է 5,45 մմ տ/չ 20 փամփուշտ, «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, և նռնակի 2 պայթուցիչ։
 
***
 
Ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մարտի 26-ին, ժամը 14.30-ին, 1976 թ. ծնված Հրայր Մ.-ն կամավոր հանձնել է 28 տ/չ մեկփողանի որսորդական հրացան։
 
 
 
 
 
 
 
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: