ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

02.12.2016 11:22 ՃՏ պատահարներ

Դեկտեմբերի 1-ին, ժամը 09.40-ին, Երևանի Վ. Սարգսյանի, Մ. Խորենացու և Իտալական փողոցների խաչմերուկում իրար են բախվել անհայտ ավտոմեքենա և «Վոլվո» մակնիշի ավտոմեքենա:
«Վոլվո»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 1-ին, ժամը 11.20-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Շինարարների փողոցի թիվ 35 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 60-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 1-ին, ժամը 13.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 141 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 31-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 1-ին, ժամը 20-ին, «Սուբարո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ծիծեռնակաբերդի փողոցի 3 հասցեում գործող առևտրի կենտրոնի մոտ վրաերթի է ենթարկել 58-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 1-ին, ժամը 23.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Սեբաստիայի փողոցում գտնվող բենզալցակայանի մոտ բախվել է «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի:
«Մերսեդես»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 1-ին, ժամը 18.00-ին, «Դայվու» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ազատության պողոտայի թիվ 2/1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 66-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 1-ին, ժամը 19.45-ի սահմաններում, «ՊԱԶ-672» մակնիշի ավտոմեքենան Արմավիրի մարզում՝ Շենիկ-Վանանդ ճանապարհի 5-րդ կմ-ին, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել, ինչի հետևանքով 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 1-ին, ժամը 14.50-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 30-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-2410» և «Մազդա» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Մազդա»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 1-ին, ժամը 17.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Վաղարշապատի Մ.Խորենացու փողոցի սկզբնամասում՝ հետիոտնային անցումի վրա, վրաերթի է ենթարկել 13-ամյա պատանու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 1-ին, ժամը 03.30-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 62-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Աստրա» և «ՄԱՆ-26363» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել Աստրա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 1-ին, ժամը 11.30-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջերո ԻՈ» մակնիշի ավտոմեքեան Երևան-Իջևան ճանապարհի 72-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 1-ին, ժամը 09.30-ի սահմաններում, «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդան քաղաքի Սպանդարյան փողոցում՝ թիվ 2 հիմնական դպրոցի դիմաց, վրաերթի է ենթարկել 24-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 1-ին, ժամը 11.50-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 40-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթյա սյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 1-ին, ժամը 09.10-ին, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան Մեղրի-Երևան ճանապարհի 204-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 1-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 97-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Աստրա», «Մերսեդես Բենց» և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆորդ Տրանզիտ»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ «Մերսեդես Բենց»-ի վարորդին տեղում ցուցաբերվել է առաջին բժշկական օգնություն:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 17.10-ին, նշված վթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել «Մերսեդես Բենց»-ի վարորդը և 2 ուղևորները:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: