ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

26.09.2016 12:22 ՃՏ պատահարներ

Սեպտեմբերի 25-ին, ժամը 20-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Պարոնյան փողոցի թիվ 28 շենքի դիմաց բախվել է կայանված «Տոյոտա»-ի, որն էլ տեղաշարժվելով՝ բախվել է մայթեզրին կայանված «Օպել»-ի:
Պատահարի հետևանքով առաջին «Օպել»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 25-ին, ժամը 18-ին, Երևանի Արտաշիսյան և Մանթաշյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆորդ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Ֆորդ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***


Սեպտեմբերի 25-ին, ժամը 9-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 63 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 76-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 25-ին, ժամը 20.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մամիկոնյանց փողոցի թիվ 19 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 62-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 25-ին, ժամը 20.15-ի սահմաններում, «Մերսեդես Ե-280» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատի Օգոստոսի 23-ի և Իսակովի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 23 և 51 տարեկան երկու քաղաքացուհու, իր ավտոմեքենայով նրանց տեղափոխել հիվանդանոց, ապա ներկայացել ոստիկանություն:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 25-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղի Ռաֆֆու փողոցի թիվ 1 տան մոտ վրաերթի է ենթարկել 14-ամյա պատանու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 25-ին, ժամը 19.15-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 12-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Տոյոտա»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 24-ին, ժամը 12-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 183 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 25-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 25-ին, ժամը 00.10-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Այվազովսկու և Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել է «ԲԻԴ» մակնիշի ավտոմեքենայի:
«ԲԻԴ»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 24-ին, ժամը 16.20-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Փափազյան փողոցի թիվ 17 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 24-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աշտարակ-Ագարակ ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 24-ին, ժամը 13.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Արարատ-Ավշար միջհամայնքային ճանապարհի 2-րդ կմ-ին բախվել է «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 24-ին, ժամը 15.30-ի սահմաններում, «Լինքոլն» մակնիշի ավտոմեքենան Վարդենիսի Երիտասարդության փողոցում բախվել է ճամփեզրի էլեկտրասյանը, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 24-ին, ժամը 13.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Տիգրան Մեծ-Մյասնիկյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 21-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 24-ին, ժամը 3.30-ին, «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ քաղաքի Ալ. Մանուկյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մտել Ս. Ավետիսյան հրապարակ և բախվել էլեկտրասյանը:
Վարորդը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 24-ին, ժամը 16-ի սահմաններում, Աբովյան-Ջրվեժ ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 24-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենան Կոտայքի մարզում՝ Ակունք-Զառ ճանապարհին, բախվել է «ՈՒԱԶ»-ի:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2105»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 24-ին, ժամը 18.40-ի սահմաններում, «ԳԱԶ-2402» մակնիշի ավտոմեքենան Նոր Գեղի-Եղվարդ ճանապարհի 4-րդ կմ-ին բախվել է «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի:
«Տոյոտա»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***

Սեպտեմբերի 24-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Գյումրիի Լալայան փողոցի թիվ 2/2 հասցեի դիմաց իրար են բախվել «Հոնդա Կապա» և «ԿԻԱ Սպորտ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Հոնդա Կապա»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 24-ին, ժամը 20.20-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Իջևան-Նոյեմբերյան 1-ին կմ-ին բախվել է «Մերսեդես»-ի և մեկ այլ ավտոմեքենայի:
«Մերսեդես»-ներից մեկի ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
«Մերսեդես»-ներից մեկի վարորդը թողել է դեպքի վայրը և դիմել փախուստի:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ՝ վերջինս հայտնաբերվել և հայտնել է, որ վատ զգալու հետևանքով թողել է դեպքի վայրը և գնացել բարեկամի տուն:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: