ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

20.11.2017 15:58 ՃՏ պատահարներ
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Նոյեմբերի 20-ին, ժամը 1.00-ին, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան քաղաքի Աբովյանի և Կորյունի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 38-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 19-ին, ժամը 00.05-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 51 հասցեի դիմաց իրար են բախվել «ՎԱԶ-2114», «Շևրոլետ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, հետո բախվել են կայանած «Ֆոլքսվագեն»-ին:
«Շևրոլետ»-ի և «ՎԱԶ-2114»-ի վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 19-ին, ժամը 1.50-ին, «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 44 հասցեի դիմաց բախվել է «ՎԱԶ-21134» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ, առաջ հրվելով, վրաերթի է ենթարկել 55-ամյա կնոջ ու բախվել «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի:
Վրաերթի ենթարկված կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 19-ին, ժամը 15.10-ին, «Հոնդա» մոպեդի վարորդը Երևանի Կիևյան փողոցի թիվ 15 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 22-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 19-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Արարատի մարզի Ոսկետափ-Լանջառ ճանապարհի 10-րդ կմ-ին «Մազդա Դեմիո» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԲՄՎ-520» մակնիշի ավտոմեքենայի:
«Մազդա Դեմիո»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 19-ին, ժամը 21.50-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 25-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2101» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նոյեմբերի 20-ին, ժամը 00.40-ին, «ՎԱԶ-2101»-ի վարորդը նույնպես դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 19-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Վանաձորի Կ.Դեմիրճյան փողոցի թիվ 13 շենքի մոտ բախվել է «ՎԱԶ-21144» մակնիշի ավտոմեքենայի:
«Մերսեդես Բենց»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 17-ին, ժամը 19.05-ին, Երևանի Սարալանջի փողոցի թիվ 15 էլեկտրասյան դիմաց իրար են բախվել «ԶԻԼ-ՄՄԶ-4505» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 18-ին, ժամը 14.15-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Եղվարդի խճուղու թիվ 126 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 66-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 18-ին, ժամը 19.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հալաբյան փողոցի թիվ 37/1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 14-ամյա պատանու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 17-ին, ժամը 17.20-ին, Երևանի Շահամիրյան փողոցի թիվ 7 հասցեի մոտ իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-2172» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-2172»-ը, դուրս գալով հանդիպակաց գոտի, բախվել է կայանված «Օպել»-ի:
Առաջին «Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 17-ին, ժամը 20.55-ին, Երևանի Ռոստովյան և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ինֆինիտի» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 17-ին, ժամը 14.30-ին, «Դեու» մակնիշի ավտոմեքենան Երևանի Կիևյան փողոցի թիվ 14/Ա հասցեի դիմաց բախվել է «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ, դուրս գալով հանդիպակաց գոտի, բախվել է կայանված «Հունդայի» մակնիշի ավտոմեքենային:
«Նիսան»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 17-ին, ժամը 21.30-ին, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Կասյան փողոցի թիվ 2 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 76-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 18-ին, ժամը 15.00-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 76 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 34-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 18-ին, ժամը 1.10-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի և Սեբաստիայի փողոցի հատման մասում իրար են բախվել «Աուդի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը, 2 ուղևորները և «Աուդի»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 18-ին, ժամը 19.00-ին, Երևանի Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 6/6 հասցեի դիմաց իրար են բախվել երկու «Օպել», «Տոյոտա» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. մեկ ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 18-ին, ժամը 5.10-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ-Ագարակ ճանապարհի 3-րդ կմ-ին`«Արծվի թևեր» կոչվող հուշահամալիրի մոտ, դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 19-ին, ժամը 00.20-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ քաղաքի Սիսակյան փողոցի թիվ 1 հասցեի դիմաց բախվել է ծառի. վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 18-ին, ժամը 2.15-ի սահմաններում, Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 4-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն Գոլֆ-3» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 18-ին, ժամը 2.30-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Գավառ-Նորատուս ճանապարհին շրջվել է. վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 18-ին, ժամը 22.15-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Բալահովիտ գյուղում գտնվող ռեստորանային համալիրի մոտ վրաերթի է ենթարկել 70-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 18-ին, ժամը 8.45-ի սահմաններում, Եղվարդ քաղաքի Չարենցի փողոցի թիվ 48 հասցեի մոտ իրար են բախվել «Ֆորդ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 18-ին, ժամը 3.35-ի սահմաններում, «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 143-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: