ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ ավտոճանապարհներին

24.07.2017 16:41 ՃՏ պատահարներ

Հուլիսի 22-ին, ժամը 5.30-ին, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 8 շենքի մոտ բախվել է մայթեզրին կայանված «ՄԱՆ» մակնիշի ավտոմեքենային:
«ՄԱՆ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 22-ին, ժամը 18.40-ին, Երևանի Գյուրջյան 10 հասցեում գործող «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պոլիկլինիկայի դիմաց իրար են բախվել «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա և «Նոյ» մակնիշի մոպեդ:
Մոպեդի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 22-ին, ժամը 10.00-ին, Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 8/3 շենքի մոտ իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ 21074» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ 21074»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 22-ին, ժամը 8:00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 55-րդ կմ-ին «ՎԱԶ 2102» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշներին:
Ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 21-ին, ժամը 6.00-ի սահմաններում, «Մազդա 6» մակնիշի ավտոմեքենան Ռանչպար-Մասիս ճանապարհին՝ Նորամարգ գյուղի սկզբնամասում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 22-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի կենտրոնական ճանապարհին իրար են բախվել «Ֆոլքսվագեն Վենտո» ու «ՈւԱԶ-469 Բ» մակնիշի ավտոմեքենաներ և կողաշրջվել:
«ՈւԱԶ-469 Բ»-ի 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 22-ին, ժամը 3.30-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 57-րդ կ/մ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մետաղյա արգելապատնեշներին և կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 22-ին, ժամը 11.20-ի սահմաններում, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան, Ջրառատ-Գյումրի ճանապարհի 7-րդ կմ-ին կորցնելով կառավարումը, հարվածել է ճամփեզրի բետոնե պատնեշին:
Ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 22-ին, ժամը 15.40-ի սահմաններում, Վայոց ձորի մարզում՝ Աղավնաձոր գյուղ տանող ճանապարհի 1-ին կմ-ին, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի դուռը ընթացքի ժամանակ բացվել է և ուղևորուհին վայր է ընկել ու մարմնական վնասվածքով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 22-ին, ժամը 6.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 157-րդ կմ-ին իրար են բախվել «Նիսսան Մարչ» և «ՄԱՆ 18.433 ՖԼՍ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Նիսսան Մարչ»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 22-ին, ժամը 14.25-ի սահմաններում, «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում վրաերթի է ենթարկել 11-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 23-ին, ժամը 14.50-ի սահմաններում, «Լադա Վեստա» մակնիշի ավտոմեքենան Արագածոտնի մարզի Արտաշավան-Բյուրական ճանապարհի 5-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 23-ին, ժամը 20.40-ի սահմաններում, Աշտարակի Ն.Աշտարակեցու և Պռոշյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԿԻԱ» և «ՎԱԶ- 2106» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԿԻԱ»-ի ուղևորը և «ՎԱԶ- 2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 23-ին, ժամը 17.45-ի սահմաններում, «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան Արագածոտնի մարզի Արագած գյուղի «Լուսաղբյուր» կոչվող հանգստյան գոտու մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 19.35-ին, մարմնական վնասվածքով հիվանդանոց է դիմել 35-ամյա տղամարդ և հայտնել, որ վնասվածքը ստացել է նույն ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 24-ին, ժամը 2.30-ի սահմաններում, Մարգարա-Երևան ճանապարհի Ջրամբար գյուղի վարչական տարածքում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆոլքսվագեն»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 23-ին, ժամը 14.45-ի սահմաններում, Վաղարշապատի Մանուկյան փողոցի թիվ 12 տան դիմաց իրար են բախվել «Նիսսան» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ռենո»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 23-ին, ժամը 18.20-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ճանապարհի 23-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 23-ին, ժամը 16.30-ին, «ՎԱԶ-21102» մակնիշի ավտոմեքենան Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի կենտրոնական ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառի:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 23-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 16-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենայի:
«Մերսեդես-Բենց»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 23-ին, ժամը 20.20-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 7-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21144» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21144»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 23-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի 12-րդ կմ-ին իրար են բախվել «Միցուբիշի Մոնտերո» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2121»-ի վարորդը «ձախ աչքի վերին և ստորին կոպի սալջարդ, վերին կոպի բաց վնասվածքով» դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 23-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21144» մակնիշի ավտոմեքենան Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ-Փամբակ գյուղերի հատվածում անիվի պայթելու հետևանքով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 23-ին, ժամը 18.45-ին, ոստիկանության Տաշիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Տաշիր-Լեռնահովիտ ճանապարհի 3-րդ կմ-ին ավտոմեքենա է կողաշրջվել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջերո Այ Օ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 23-ին, ժամը 17.40-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 18-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ:
Վարորդները և «ՎԱԶ-2106»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 23-ին, ժամը 15.00-ի սահմաններում, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում վրաերթի է ենթարկել 12-ամյա պատանու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Վարորդը դիմել է փախուստի:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 23-ին, ժամը 16.20-ի սահմաններում, Գյումրիի Աբովյան և Չերազ փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Համմեր H2» և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԳԱԶել»ի ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 23-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Վայոց ձորի մարզում՝ Շատին-Հերմոն ճանապարհի 13-րդ կմ-ին, իրար են բախվել «ՎԱԶ-2109» և «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2109»-ի ուղևորը, «ՎԱԶ-2101»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: