ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

25.08.2015 17:44 ՃՏ պատահարներ

Օգոստոսի 24-ին, ժամը 18.30-ին, «Հաղթանակի» կամրջի վրա իրար են բախվել «ՎԱԶ-21074»,
«Տոյոտա», «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«Տոյոտա»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 24-ին, ժամը 10.00-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «ձեռքի վնասվածքով» բուժօգնության է դիմել օտարերկրյա մի քաղաքացի և հայտնել, որ Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 2 հասցեի մոտ ավտոբուսի սրահում վարորդի կողմից կտրուկ արգելակման հետևանքով ձեռքը հարվածել է նստելատեղի բռնակին և ստացել վնասվածք:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 24-ին, ժամը 11.00-ին, Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 8 շենքի մոտ իրար են բախվել «Օպել» և «Դաֆ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 23-ին, ժամը 22.00-ին, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գ. Մահարու փողոցի թիվ 150/1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 52-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 24-ին, ժամը 18.25-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ «շտապօգնության» խումբը Երևանի Երկաթուղայինների 4-րդ փողոցից բուժօգնության է տեղափոխել 54-ամյա տղամարդու:
Պարզվել է, որ նա վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 18.00-ին, Երևանի Երկաթուղայինների 9-րդ փողոցում «Կատառպիլառ 428 F» տրակտորի կողային ոտնյակի վրա կանգնած երթևեկելու ժամանակ՝ վայր ընկնելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 24-ին, ժամը 20.50-ին, «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենան Նուբարաշենի խճուղուց Լանջազատ գյուղ տանող ճանապարհին բախվել է «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ 2101»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


***

Օգոստոսի 23-ին, ժամը 23.30-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Աճառյան փողոցի բենզալցակայանի դիմաց վրաերթի է ենթարկել 28-ամյա երիտասարդի, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 24-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատի Օգոստոսի 23-ի փողոցում վրաերթի է ենթարկել 56-ամյա կնոջ, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 24-ին, ժամը 08.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհին՝ Մարմարաշեն գյուղի հատվածում, իրար են բախվել «ԳԱԶ-2410» և «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենաներ:
«Միցուբիշի Պաջերո»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 24-ին, ժամը 11.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Խաչփար գյուղի կենտրոնական ճանապարհին կորցնելով կառավարումը՝ դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել ջրատարը, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 24-ին, ժամը 15.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի սկզբնամասում կողաշրջվել է ջրատարը:
Վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 24-ին, ժամը 06.50-ի սահմաններում, «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 40-րդ կ/մ-ին բախվել է ծառի, ինչի հետևանքով 17-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


***
Օգոստոսի 24-ին, ժամը 00.30-ի սահմաներում, «Մերսեդես-Բենց E-320» մակնիշի ավտոմեքենան Գորիսի Ավանգարդ և Մ. Մաշտոցի փողոցների հատման խաչմերուկում բախվել է «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ 21063»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: